«ՀայՌուսգազարդ». Գազահամակարգին է միացված 620 241 բաժանորդ

«ՀայՌուսգազարդ». Գազահամակարգին է միացված 620 241 բաժանորդ

PanARMENIAN.Net - 2011 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 620 241 բաժանորդ: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 7384-ով, այդ թվում 1064-ը՝ սեպտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է ինն ամիսների արդյունքներով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 585 417 ազդանշանային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 5279-ը՝ սեպտեմբեր ամսին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---