Ռուսաստանը չի փորձում վերաստեղծել Խորհրդային Միությունը, վստահեցնում է Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանը չի փորձում վերաստեղծել Խորհրդային Միությունը, վստահեցնում է Վլադիմիր Պուտինը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հերքում է Ռուսաստանի մոտ կայսերական հավակնությունների առկայությունը հետխորհրդային տարածքում ինտեգրացման գործընթացներումում և խորհուրդ է տալիս այդ գործընթացների քննադատներին լուծել սեփական խնդիրները։ «Իրենց մոտ (Արևմուտքում) ամեն ինչ կարելի է և ամեն ինչ կարգին է, իսկ մեզ մոտ կայսերական հավակնություններ են։ Ահա այդ քննադատների կարող եմ ասել. գիտեք ինչ, զբաղվեք ձեր գործերով, պայքարեք աճող գնաճի, ավելացող պետական պարտքի, ճարպակալման դեմ»,- հայտարարել է Պուտինը «Առաջին ալիք», «Ռոսսիա» և ՆՏՎ հեռուստաալիքների ղեկավարներին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը շահագրգռված չէ նրանում, որպեսզի իր վրա ավելորդ ռիսկեր վերցնի, ավելորդ բեռ կրի այն երկրների փոխարեն, որոնք այս կամ այն պատճառով որոշ ոլորտներում դեռ գտնվում են մեր ետևում»,- նշել է Պուտինը և հավելել, որ Եվրոպայում ինտեգրացիան այսօր այնպիսի մակարդակի է հասել, որը «նույնիսկ ԽՍՀՄ-ի մտքով չէր անցնի»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---