Վայքում մի գիշերվա ընթացքում 10 ավտոտնակ են թալանել

PanARMENIAN.Net - Օրերս Վայքում տեղի է ունեցել մասսայական գողություն: Նույն գիշերվա ընթացքում թալանվել է 10 ավտոտնակ: Վայքեցիների համոզմամբ՝ դա մի քանի հոգուց բաղկացած ավազակային խումբ է: Գողերն ավտոտնակից տարել են ինչ պատահել է՝ անվադողեր, զոդման ապարատներ, տարբեր սարքավորումներ՝ ամեն ինչ, բացի ավտոմեքենայից: Ի դեպ գողերը բացել են այն ավտոտնակները, որոնք փակված են եղել կողպեքով, ինչը խոսում է այն մասին, որ դռները բացելու մեխանիզմ է մշակվել: Դեպքի առնչությամբ Վայքի ոստիկանությունում գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն, հաղորդում է «Հրապարակ»-ը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---