Արմեն Գևորգյանը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին

Արմեն Գևորգյանը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին:

Ինչպես նշվում է ՀՀ ՏԿՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 19-ին Կոնգրեսի լիագումար նիստում Արմեն Գևորգյանը հանդես կգա ելույթով, նախատեսվում են փոխվարչապետի երկկողմ հանդիպումները Եվրախորհրդի և Կոնգրեսի ղեկավարության հետ:

Կոնգրեսի նստաշրջանի շրջանակում կկազմակերպվի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 15-ամյակին նվիրված ցուցահանդես:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---