Իսրայելը արշավ է սկսել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար մրցույթում Թուրքիայի թեկնածության դեմ

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Իսրայելի Քնեսեթի փոխխոսնակ Դեննի Դանոնը «Իսրայելի բարեկամների նախաձեռնություն» միջազգային կազմակերպության հետ համատեղ արշավ է սկսել 2020թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար մրցույթում Թուրքիայի թեկնածության դեմ:

Մասնավորապես, Դանոնը պաշտոնական նամակ է հղել ՄՕԿ ղեկավար Ժակ Ռոգեին, որտեղ պահանջել է չդիտարկել Թուրքիայի հայտը՝ նշելով, որ հակառակ դեպքում դա լավ չի բնութագրի Արևմուտքն ու համաշխարհային օլիմպիական շարժումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---