Հայ Առաքելական եկեղեցին կմասնակցի «Նևսկի Բլագովեստ» կինոփառատոնին

Հայ Առաքելական եկեղեցին կմասնակցի «Նևսկի Բլագովեստ» կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ից 30-ը Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում կկայանա «Նևսկի Բլագովեստ» քրիստոնեական կինոյի հինգերորդ բարեգործական փառատոնը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Փառատոնին կմասնակցեն Ռուս Ուղղափառ, Հռոմեա-Կաթոլիկ, Հայ Առաքելական, Ավետարանա-լյութերական եկեղեցիները, ինչպես Ինգրիայի Ավետարանա-լյութերական եկեղեցին Ռուսաստանի տարածքում:

Փառատոնի գլխավոր խնդիրն է հիմնականում փաստագրական կինոյի միջոցով հանգել համաքրիստոնեական արժեքների գիտակցմանը:

Հինգերորդ փառատոնում Հայ Առաքելական եկեղեցին կցուցադրի ֆիլմ զարմանալի ժամանակակից նկարիչ Վարուժան Եփրեմյանի մասին, որը, անցնելով աֆղանական պատերազմի սարսափների միջով, հասել է Աստծուն և իրեն գտել գեղանկարչության մեջ:

Աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, Ուկրաինայից, Հայաստանից, Լեհաստանից, Սերբիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Բելոռուսիայից բերված կինոաշխատանքների փառատոնը տեղի կունենա անվճար ցուցադրությունների ձևաչափով քաղաքի մի քանի հրապարակներում: Բացի ֆիլմերից, փառատոնի շրջանակում տեղի կունենան «Դավանանքի օրեր», ցուցադրություններ, էքսկուրսիաներ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---