Թուրք լրագրողների ասոցիացիան որոշել է ընդգրկել հայերին «սպանված լրագրողների» ցանկում

PanARMENIAN.Net - Թուրք լրագրողների ասոցիացիան (TGC) որոշել է հետևել Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի (ÇGD) օրինակին ու ներառել 1915թ. սպանված հայ լրագրողներին «սպանված լրագրողների» ցանկում, գրում է թուրքական «Հյուրիեթը»: «Նրանք մեր գործընկներն են, դավանանքը, լեզուն ու ռասան նշանակություն չունեն»,-հայտարարել է ասոցիացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ Օզդեմիրը:

Սակայն, Ժամանակակից լրագրողների ասոցիացիայի համեմատ, TGC որոշել է ներառել ոչ թե 10 անուն, ինչպես դա արեց ÇGD-ն, այլ ընդամենը երկու՝ Sabah օրաթերթի ու Cihan ամսագրի խմբագիր Տիրան Քելեքյանի ու հրապարակախոս և գրող, Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապի անունները:

Ինչպես նշել է Օզդեմիրը, TGC-ն գտնում է, որ նրանք սպանվել են իրենց լրագրողական գործունեության պատճառով: Սակայն, ինչպես հայտնի է, նրանք տեղահանվել են Ստամբուլից ու սպանվել 1915թ. ապրիլի 24-ի նախօրեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---