Հայ բռնցքամարտուհիներից Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է միայն Արմինե Սինաբյանը![]() 19 հոկտեմբերի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ռոտտերդամում, որտեղ ընթանում է Եվրոպայի բռնցքամարտի կանանց առաջնությունը, հայ մարզուհիներից պայքարը շարունակում է միայն Արմինե Սինաբյանը (64 կգ): Նա հոկտեմբերի 19-ին կհանդիպի բուլղարացի բռնցքամարտուհի Մարգարիտա Չանևայի հետ: Հայաստանի մնացած երեք ներկայացուցչուհիները դուրս են մնացել հետագա պայքարից: Հայկուհի Նահապետյանը (51 կգ) զիջել է Կարոլոնե Միչալժուկին (Լեհաստան), Կարինե Գևորգյանը (57 կգ) նոկաուտով պարտվել է Նատալիա Բիրիուկին (Ուկրաինա), իսկ Աշխեն Սիմոնյանը (75 կգ) չի կարողացել դիմակայել Լումինիտա Էլենա Տուրչինին (Ռումինիա): Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 23-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |