Տնտեսագետ. ԱՄՆ-ի «թույլ էկոնոմիկան» և վատթարացող վիճակը Եվրոպայում ճգնաժամի երկրորդ ալիք կառաջացնեն

PanARMENIAN.Net - Վերջերս, հատկապես վերջին ամսում, փորձագետները սկսել են խոսել ճգնաժամի երկրորդ ալիքի մասին, ասել է հոկտեմբերի 19-ին մամլո ասուլիսում ասել է Տնտեսական գիտությունների թեկնածու Գրիգոր Հայրապետյանը: Ըստ նրա, նման ենթադրությունները պայմանավորված են Եվրոպայի թույլ զարգացած երկրների պետպարտքի սպասարկման հետ կապված խնդիրներով, բացի այդ, մտավախություն է առաջացնում նաև ԱՄՆ «թույլ էկոնոմիկան», որտեղից էլ տարածվեց առաջին տնտեսական ճգնաժամը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ըստ նրա, համաշխարհային ճգնաժամը հզոր ազդեցություն ունեցավ երկրի էկոնոմիկայի վրա, որի արդյունքում գրեթե 3 տարի է այն չէր զարգանում: «Եթե դիտարկենք մակրտնտեսական ցուցանիշները, ապա 2010թ. մենք վերադարձանք 2007թ. մակարդակին»,-ասել է նա: Տնտեսագետը նշել է, որ Հայաստանի էկոնոմիկան մեծ կախում ունի դրամական փոխանցումներից, որոնք զգալիորեն կրճատվել են ճգնաժամի արդյունքում և այժմ նկատվում է նախկին ծավալների վերականգնման միտում: Ըստ նրա, իրավիճակի թուլացումը եվրոյի գոտում կհանգեցնի փոխանցումների կրճատմանը դեպի Հայաստան, ինչը կվատթարացնի սոցիալական վիճակը երկրում: Բացի այդ, կա առևտրային բալանսի պակասուրդի խնդիր, քանի որ Հայաստանը ներկրող երկիր է: «Երկրորդ ալիքի դեպքում Հայաստանի կարուստներն անխուսափելի են»,-ասել է նա: Այդ դեպքում երկրի իշխանությունները կրկին կդիմեն պետպարտքի ավելացմանը միջազգային կառույցներից ֆինանսական միջոցներ ներգրավելով: «Սակայն, ամենակարևորը աշխատանքի շուկայի վիճակն է, քանի որ համաշխարհային ճգնաժամի շրջանում գործազուրկների թիվն ավելանում է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---