Թուրքական բանակը ներխուժել է Իրաք այն բանից հետո, երբ քրդերը 25 թուրք զինվորական են սպանել

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը հատեցին Իրաքի հետ սահմանը ՝ հետապնդելով քուրդ գրոհայիններին, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով զինվորականների շրջանում իր աղբյուրին

Գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ քուրդ գրոհայինները հարձակվել են տարբեր վայրերում միանգամից մի քանի դիրքային հենակետերի վրա՝ զոհվել է 25 զինծառայող:

Գործակալության աղբյուրները պատմել են նաև բախումների մասին թուրքական զորքերի ու ՔԱԿ գրոհայինների միջև, որ տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի սահմանում:

Ըստ ԶԼՄ-ների, առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում:

Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա:

Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---