ՀԱՅՏՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ ՄԻԽԱԻԼ ՄԻՆԱՍԲԵԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻ

PanARMENIAN.Net - Մոսկվացի հայտնի գիտնական եւ հասարակական գործիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Միխաիլ Մինասբեկյանին շնորհվել է այդ ակադեմիայի «Ի փառս եւ ի օգուտ Հայրենիքի» ոսկե մեդալը: Այդ պարգեւին նա արժանացել է ուղիղ գործող շարժիչի եւ գազատուրբինային ագրեգատների ջերմաստիճանային դաշտերի ուսումնասիրման եւ հաշվարկման համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, դա տեխնիկական գիտությունների դոկտոր Մ. Մինասբեկյանի առաջին պարգեւը չէ: Ավելի վաղ նա պարգեւատրվել է «Գիտության եւ արվեստների ասպետ» պատվավոր կոչումով եւ նշանով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---