Թբիլիսիում մեկնարկում է ԵԱՀԿ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը

Թբիլիսիում մեկնարկում է ԵԱՀԿ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Թբիլիսիի «Թբիլիսի Մարիոտ» հյուրանոցում ազատ մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միատովիչը կբացի 8-րդ հարավկովկասյան մեդիա-խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 70 լրագրողներ, ոչ կառավարական ԶԼՄ-նեի ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի մասնակցիները կքննարկեն ինտերնետի կանոնակարգման ու մեդիաների բազմակարծության հարցերը:

Տեղի և միջազգային փորձագետները կխոսեն ինտերնետի կանոնակարգման իրենց փորձի մասին: ԵԱՀԿ զեկույցի հիման վրա տեղեկատվություն կտրամադրվի Հարավային Կովկասի օրենսդրության մասին, կմշակվեն խորհուրդներ ու հռչակագիր կընդունվի մասնակիցների կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---