Կառավարության որոշմամբ սողանքի հետևանքով մահացածների ընտանիքները կստանան նյութական օգնություն

Կառավարության որոշմամբ սողանքի հետևանքով մահացածների ընտանիքները կստանան նյութական օգնություն

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 19-ին որոշում է ընդունել պահեստային ֆոնդից շուրջ 65 մլն դրամ հատկացնել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից 5 մլն դրամը որպես օգնություն տրամադրվելու է սողանքի հետևանքով տուժած 5 ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին 1 մլն դրամ, մնացած մասը փրկարարական աշխատանքներում ընդգրկված մարդկանց և տեխնիկայի ծառայությունները վճարելու համար։

Ինչպես հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հոկտեմբերի 2-13-ը փրկարարական աշխատաքներում ընդգրկվել են ԱԻՆ աշխատակիցներ և համապատասխան տեխնիկա, ընդ որում ամեն օր դեպքի վայրում աշխատել են 130-200 փրկարարներ Երևանից և մարզերից, ինչպես նաև ծանր տեխնիկա և տրակտորներ։

Դրա հետ կապված Տիգրան Սարգսյանը նշել է, որ այդ որոշմամբ նյութական օգնություն է ցուցաբերվելու սողանքից տուժած ընտանիքներին, իսկ Տավուշի և Լոռու մարզպետերերին հանձնարարվել է նյութական օգնություն ցուցաբերել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնք տուժել են սողանքի պատճառով։

Հոկտեմբերի 2-ին ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

5  20.10.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---