Մուամար Քադդաֆին մահացել է վերքերից Սիրտում

Մուամար Քադդաֆին մահացել է վերքերից Սիրտում

PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆին մահացել է վերքերից Սիրտում: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ռազմական ղեկավարության ներկայացուցչին: Դաշտային հրամանատարի տվյալներով, Քադդաֆին վիրավորել էր երկու ոտքից:

Ավելի վաղ Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը հայտնել էր, որ Քադդաֆին վիրավորված է և գերեվարվել է Սիրտում:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---