Հրապարակվել է սպանված Մուամար Քադդաֆիի լուսանկարը

Հրապարակվել է սպանված Մուամար Քադդաֆիի լուսանկարը

PanARMENIAN.Net - «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հրապարակել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի մահվան լուրը: Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը հաստատել է Լիբիայի նախկին առաջնորդի մահվան լուրը, հայտնում է հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի հաղորդագրության, Լիբիայի նախկին առաջնորդի մարմինը տեղափոխվել է Միսուրատ: Քադդաֆիի ձերբակալման գործողության ժամանակ սպանվել է Լիբիայի պաշտպանության նախկին նախարար Աբու Բաքար Յունիսը, հայտնում է «Ալ Ջազիրան», որը հայտնել է նաև Քադդաֆիի որդու՝ Մութասիմի ձերբակալության մասին:

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը կարճ ժամանակում վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Վեց ամսվա մարտական գործողությունների արդյունքում Քադդաֆիի վարչակարգի հակառակորդներին հաջողվեց հսկողություն սահմանել Լիբիայի գրեթե ողջ տարածքում: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Փետրվարին ընդդիմությունը Բենղազիում ձևավորեց Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ), որը հայտարարվել է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում: ԱԱԽ-ը ճանաչել են մոտ 60 երկրներ` Ռուսաստանը ներառյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---