2012թ. առաջին կեսին Ամերիաբանկը կհայտարարի միաձուլման երկրորդ գործարքի մասին

2012թ. առաջին կեսին Ամերիաբանկը կհայտարարի միաձուլման երկրորդ գործարքի մասին

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակում է բանակցությունները հայկական բանկերից մեկի հետ միաձուլման մասին երկրորդ գործարքի վերաբերյալ, հոկտեմբերի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ընդ որում, նա ձեռնպահ է մնացել գործարքի մանրամասները հրապարակելուց` կապված դրա բարդության հետ, քանի որ «տեղեկատվության ցանկացած արտահոսք կարող է հանգեցնել դրա ձախողմանը»:

2010 թվականին կայացել է «Կասկադ Բանկի» հետ «Ամերիաբանկի» միավորման առաջին գործարքը: Տիգրան Ջրբաշյանի կարծիքով` ստեղծված իրողություններում անհրաժեշտություն կա բարձրացնելու Հայաստանի բանկային սեկտորի արդյունավետությունը, որը երկրի տնտեսության այլ ճյուղերից ստացվող շահույթի ծավալներով զգալիորեն հետ է մնում: Դրան, Ջրբաշյանի կարծիքով, կնպաստի կոմբանկերի միավորումը: «Ոչ օրգանական աճը կհանգեցնի սիներգետիկ էֆեկտի»,- նշել է նա: Այս կապակցությամբ Տիգրան Ջրբաշյանը հավելել է, որ այս գործընթացը մոտ ժամանակներս կակտիվանա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---