ETA-ն հայտարարել է Իսպանիայի և Ֆրանսիայի դեմ զինված պայքարը «վերջնականապես դադարեցնելու» մասին

PanARMENIAN.Net - ETA կազմակերպության բասկ անջատողականները հայտարարել են զինված պայքարը «վերջնականապես դադարեցնելու» մասին։ Ինչպես հաղորդում է BBC News-ը, համապատասխան հայտարարություն է տարածվել ETA ղեկավարության կողմից հոկտեմբերի 20-ին։ BBC-ի խմբագրություն ուղարկած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «ETA-ն դիմում է Իսպանիայի և Ֆրանսիայի կառավարություններին, կոչ անելով սկսել ուղիղ երկխոսություն՝ ուղղված հակամարտության հետևանքների հաղթահարմանը և զինված դիմակայության ավարտին»։ ETA այդ «պատմական հայտարարությունը» ցուցադրում է «վճռական հավատարմություն հայտարարված նպատակներին հասնելու գործում», ասվում է ուղերձում։

Իր հերթին, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն ETA հայտարարությունն անվանել է «ժողովրդավարության, օրենքի և առողջ դատողության հաղթանակ»։

Ինչպես նշում է Lenta.ru-ն, 2010-ի սեպտեմբերին ETA ղեկավարությունը հայտարարել է հրադադարի մասին, իսկ 2011-ի հունվարին՝ զինված պայքարից հրաժարվելու։

ETA (Euzkadi ta azkatasuna՝ «Հայրենիք և ազատություն») կազմակերպությունը հիմնվել է 1959-ին։ Նրա նպատակն էր Իսպանիային և Ֆրանսիային պատկանող տարածքում բասկերի անկախ պետության ստեղծումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---