Հոկտեմբերի 24-ին մեկնարկում է Տոսկանա նահանգի շաբաթը Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-28 կայանալու է Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը Երևանում: Այն կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը և Հայաստանում Իտալիայի դեսպանությունը: Բացումը կայանալու է Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում «Էրմանո Շերվինո» դիզայն ստուդիայի հագուստների ցուցադրությամբ:

Հայտնի «Տեռե դել լեվանտե ֆիորենտինո» կազմակերպությունը կազմակերպելու է կրթական սեմինար`Հայաստանի տարածքում ագրոտուրիզմի զարգացման և տեղանքին հատուկ տիպիկ արտադրանքի արժևորման նպատակով: Մասնավորապես, կքննարկվեն տարածքային շուկայավարման ռազմավարությանը, էկոտուրիզմի զարգացմանն ու գյուղական վայրերում հյուրընկալությանն (ագրոտուրիզմ) առնչվող թեմաներ: Արվեստի Եվ ռեստավրացիայի ինստիտուտ – Պալացո Սպինելի ինստիտուտի հնագիտական գտածոների ռեստավրացիայի դասախոս Էլենա Ֆունգինին հոկտեմբերի 25-ին և 26-ին Երևանում կանցկացնի երկու սեմինար:

«Վենտի լուչենտի» ընկերակցությունը Երևանում ներկայացնելու է «Արարատ» ներկայացումը, որը պատմում է ցեղասպանության մասին և բեմադրվել է Վենետիկի հայ համայնքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---