«Չենք լռելու». Հաղարծինը լուսավորում են ռաբիս «նաչնիկները»

PanARMENIAN.Net - Դեռևս հուլիսի սկզբին «Չենք լռելու»-ն ահազանգել էր Տավուշի մարզում գտնվող Հաղարծնի վանական համալիրի նորոգման ընթացքում սահմանված ստանդարտները ակնհայտորեն չպահպանելու խնդրին: «Արդեն եկել է պտուղները քաղելու ժամանակը»,- գրում է նախաձեռնությունը։

Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմին, որին 2006թ. հիացրել էր վանական համալիրը:

«Շեյխի բարի մտադրությունը նման խայտառակ ձևով կատարելով` մշակույթի նախարարությունն ու Մայր աթոռը այդ մեծատառով մարդուն ուղղակի վատամարդ են դարձնում մեր հազարավոր հայրենակիցների աչքերում: Ոչ այլ ինչ, քան կատարյալ անպատասխանատվություն, դա չի կարելի անվանել»,- նշվում է «Չենք լռելու»-ի հաղորդագրության մեջ:

«Չենք լռելու»-ն գրում է, որ Հաղարծնի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ», և հարցնում՝ որքանով է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---