Դմիտրի Մեդվեդևը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին համաձայնության ձգտել

Դմիտրի Մեդվեդևը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին համաձայնության ձգտել

PanARMENIAN.Net - Մոսկվան առաջիկայում ևս կնպաստի ղարաբաղյան կարգավորմանն ուղղված ջանքերին, սակայն, համաձայնության պետք է ձգտեն հակամարտության երկու կողմերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երիտասարդության հետ հանդիպմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախագահն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ ղարաբաղյան հակամարտությունն իրական բարդություններ ունի՝ պատմությունը, իրավաբանական ձևակերպումների տարբեր մեկնաբանությունը, տարբեր շահերը: «Ռուսաստանն, անկասկած, կօգնի կարգավորմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---