Հայ հասարակության մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվել բանակում միջադեպերի հետաքննության նկատմամբ

Հայ հասարակության մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվել բանակում միջադեպերի հետաքննության նկատմամբ

PanARMENIAN.Net - Երկար տարիների ընթացքում հայ հասարակության մոտ անվստահություն է ձևավորվել բանակում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությոն գործընթացների նկատմամբ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ Նրա խոսքով, հետաքննության համար պատասխանատուները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բոլոր միջադեպերը բացահայտվեն և մեղավորները պատժվեն։ «Բոլոր միջադեպերը գրանցվում են, և ամեն դեպքի վերաբերյալ կատարվում է եռաստիճան հետաքննություն՝ ծառայողական, հետաքննչական և դատական։ Դատավճիռ է կայացվում և բոլոր մեղավորները պատժվում են, մի մասին՝ ոչ»,- ասել է նա։

Անդրադառնալով նրան, թե այս տարի բանակում մահվան քանի դեպք է գրանցվել, Հարությունյանն ասել է, որ հայտնի է, որ անցյալ տարի հայկական բանակում արձանագրվել է 54 դեպք, սակայն չի նշել այս տարվա տվյալները, քանի որ իր մոտ վիճակագրություն չունի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---