«Սիթի-տուր»-ից հիմնականում օգտվում են սփյուռքահայերը և այն էլ երեկոյան ժամերին

«Սիթի-տուր»-ից հիմնականում օգտվում են սփյուռքահայերը և այն էլ երեկոյան ժամերին

PanARMENIAN.Net - Երևանում զբոսաշրջությունն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Սիթի-տուր» ծրագրից հիմնականում օգտվում են սփյուռքահայերը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տուրհամակարգող Կարինա Ավետիսյանը։ Նա նշեց, որ շատ են նաև արտասահմանցիները՝ հատկապես ֆրանսիացիները։

«Դժվարանում եմ ասել, թե օրական քանի մարդ է օգտվում։ Առավոտյան բավականին քիչ են, երեկոյան՝ շատ-շատ ցանկացողներ են լնում։ Դե բոլորս էլ գիտենք, որքան գեղեցիկ է երեկոյան Երևանը»,- ասաց տուր համակարգողը՝ հավելելով, որ հիմնականում արձագանքները դրական են լինում։ Իսկ դիտարկումներից ու առաջարկներից ամենազավեշտալին, նրա խոսքով, ավտոբուսների հիմնական կանգառին հարող փոսը լցնելն է. «Ասում են՝ այս փոսը սարքեք, որ մենք չընկնենք»։

«Սիթի-տուր»-ի մեկ էքսկուրսիան տևում է 2 ժամ, ինչը Կարինա Ավետիսյանի համոզմամբ, բավական երկար է, և մարդիկ հաճախ հոգնում են։ Սակայն լինում են նաև այլ վայրեր տեսնել ցանկացողներ, ինչպես նաև քաղաքից դուրս գնալու առաջարկներ։

Երևանի քաղաքապետարանի մշակած «Սիթի տուր» երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի շրջանակում նախատեսված միջոցառումների շրջանակում: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շրջել Երևանով, տեսնել քաղաքի պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները:

Երկժամյա տևողությամբ տուրերը սկսվում են ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչև 20:00-ը, Երևանի Ֆրանսիայի հրապարակից: Մինչև 7 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար, իսկ տեղեկությունները քաղաքի հուշարձանների և մշակութային օջախների մասին հասանելի են 5 լեզուներով: Ավտոբուսային տուրերն ունեն 8 կանգառ, ընդ որում` «Սիթի տուր»-ի տոմսը ուժի մեջ է 4 ժամ, այսինքն ուղևորին ընձեռվում է նախընտրած կանգառում ավելի երկար մնալու և երթուղին հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն:

18  21.10.11 - "Երևան Սիթի Տուր". էքսկուրսիա ակերի վրա
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---