Շուտով վերստեղծվելու է ժամանակին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը21 հոկտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպում է ունեցել Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ռոզի դե Ֆրեյտասի հետ, որի ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցության մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Պալատը մոտակա շրջանում կվերստեղծի 2002-2006 թվականներին գործած Բրազիլիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը, ինչը ավելի կնպաստի հայ-բրազիլական բարեկամական հարաբերությունների խորացմանը: Հանդիպմանը մասնակցել է դաշնային պատգամավոր, նախկինում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային խորհրդարանի անդամ, բրազիլական կինոյի աստղ Ստեփան Ներսիսյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային խնդիրների, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |