Հոկտեմբերի 25-ին Երևանում տեղի կունենա հայկական «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա հայկական «Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին , Ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 26-ից: Ֆիլմում նկարահանվել են հայտնի և սիրված դերասաններ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Դուրյանը, Սոս Ջանիբերյանն ու ուրիշներ: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Նարեկը (Հովհաննես Ազոյան) սիրահարված է դեսպանի աղջկան: Նա գալիս է ամառանոց, որտեղ պետք է կայանա նրա ծանոթությունը հարսնացուի ծնողների հետ: Մասնագիտությամբ Նարեկն անասնաբույժ է և հանգամանքներն այնպես են դասավորվում, որ նա գալիս է Միկկի կապիկի հետ: Հերոսը հասկանում է, որ կապիկի ներկայությունը լավագույն լուծումը չէ հարսնացուի ծնողներին առաջին անգամ այցելելու համար և ամեն հնարավորն անում է, Միիկիին թաքցնելու համար: Սակայն իրավիճկը դուրս է գալիս վերահսկողությունից… Ամառանոցում ծիծաղելի, զավեշտներով լի պատմություն է ծավալվում… Թվում է, թե ամեն ինչ այնքան է խճճվել, որ այս պատմությունն ուղղակի չի կարող լավ ավարտ ունենալ, սակայն կա մեկ հանգամանք, որը թույլ կտա հերոսներին խուսափել թյուրիմացություններից և վերադարձնել կորցրած սերն ու երջանկությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |