Երիտասարդները հորդորում են կառավարություններին ու ԵԽ-ին խրախուսել իրենց նախաձեռնությունները

Երիտասարդները հորդորում են կառավարություններին ու ԵԽ-ին խրախուսել իրենց նախաձեռնությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրից 30 երիտասարդ առաջնորդներ հոկտեմբերի 14-18-ը Ծաղկաձորում մասնակցել են «Երիտասարդական նախաձեռնությունները` հակաճգնաժամային դեղամիջոց» խորագրով ծրագրին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Այդ երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին ճգնաժամի ազդեցությունն իրենց երկրների վրա։ Սա ԵԽ անդամ տարբեր երկրների երիտասարդ առաջնորդների հավաք էր, որտեղ քննարկվեցին երիտասարդական տարբեր նախաձեռնությունները, որի արդյունքում կոչ և բանաձև ընդունվեց։ Այն պետք է ուղղարկվի ԵԽ համապատասխան մարմիններին և անդամ պետությունների կառավարություններին, որպեսզի խրախուսվեն երիտասարդական նախաձեռնությունները»,- ծրագիրը ներկայացրեց բանախոսը։

Ընդունված բանաձևը, Մխիթարյանի կարծիքով, կրում է դեկլարատիվ բնույթ, որն ունի նկարագրական մաս, համեմատություններ ավելի ավագ սերունդի հետ և փաստեր, որ ճգնաժամը երիտասարդների վրա ավելի շատ է ազդել։ Իսկ նպատակը մեկն է՝ խրախուսել երիտասարդական նախաձեռնությունները։

Նա նշեց, որ իրենք էլ են շատ լավ գիտակցում՝ մեկ բանաձևով դժվար կլինի հարցերը լուծել. «Բայց մենք պետք է հետևողական լինենք, իսկ հետևողականությունն արդյունքներ կտա»։ Ատոմ Մխիթարյանի խոսքով, համաժողովի վերջին օրը երիտասարդները իրենց և իրենց կառավարություններին հիշեցում-նամակներ են գրել, որոնք կստատան Ամանորին։ Այդ նամակների նպատակն է հիշեցնել համաժողովի ու իրենց նպատակների մասին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---