Ծանրորդ Գևորգ Պողոսյանը հերքել է իր որակազրկման մասին տեղեկատվությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայկական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, որի համաձայն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 4 տարով որակազրկել է երկու հայ ծանրորդների՝ Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանին ու Եվրոպայի փոխչեմպիոն Էլեն Գրիգորյանին: Իր հերթին Գևորգ Պողոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ չի մեկնել Պոդոլսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականի հետ ուսումնամարզական հավաքի, քանի որ վնասվածք ունի եև վերականգնման կարիք: «Որակազրկման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է ծանրորդը: «Էլեն Գրիգորյանը Փարիզում աշխարհի առաջնությունը բաց կթողնի վնասվածքի պատճառով, մենք դեռեևս տեղեկություն չենք ստացել միջազգային ֆեդերացիայից Էլեն Գրիգորյանի որակազրկման մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում գրված է, որ դոպինգի օգտագործման հարցով հայ ծանրորդների գործերը դեռևս քննվում են: 2011թ. Գևորգ Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ մինչև 94 կգ քաշային կարգում, իսկ Գրրգորյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |