Հայաստանում կանցկացվի երիտասարդ գործարարների համաժողով

Հայաստանում կանցկացվի երիտասարդ գործարարների համաժողով

PanARMENIAN.Net - Սպորտի և երիտասարդության ու սփյուռքի նախարարությունները նախատեսում են մինչև 2011-ի վերջը կազմակերպել երիտասարդ գործարարների համաժողով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը, որը նաև այդ հարցով հանձնաժողովի փոխնախագահն է ու սփյուռքի նախարարության ներկայացուցիչը։

«Համաժողովը խթանելու է, նպաստելու է, որ Սփյուռքի գործարար երիտասարդները կարողանան, իմանան ներդրումներ անել Հայաստանում, համագործակցել Հայաստանի գործարար երիտասարդների հետ»,- մանրամասնեց բանախոսը՝ նշելով, որ հիմնական ոլորտները բարձր տեխնոլոգիաներն են. «Այն ոլորտներն ենք ընտրել, որտեղ երիտասարդներն ավելի ակտիվ են, մասնավորապես տելեկոմունիկացիաների ոլորտը»։

Նա նաև նշեց, որ մշակվում են պետական ծրագրեր՝ երիտասարդ գործարարներին ավելի լայն վարկավորման հնարավորություններ տալու համար։ Կգործի նույն մեխանիզմը, որը կա տուն գնելու վարկային մեխանիզմում. երիտասարդները կստանան վարկ ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ տարբերությունը կլրացվի պետբյուջեի հաշվին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---