Հայաստանի երիտասարդների ձայնը լսելի է դարձել ԵԽ-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի18-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Երիտասարդական էքսպրես ցանցի գլխավոր ասամբլեան ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ ամաբլեային մասնակցել են 30 երիտասարդներ ԵԽ 15 երկրներից։

«Կայացան բյուրոյի ընտրություններ և ընտրվեցին 6 երկրներ, կազմակերպություններ, որոնք ներկայացված կլինեն բյուրոյում։ Հայաստանը այդ 6-ի թվում է և բյուրոյում ունի ներկայացուցիչ»,- մանրամասնեց բանախոսը՝ նշելով, որ Հայաստանի ներկայացուցիչը հենց ինքն է։

Միջազգային երիտասարդական այս կառույցը սերտ հարաբերությունների մեջ է Եվրախորհուրդի հետ, և Մխիթարյանի խոսքով, սա հնարավորություն կտա Հայաստանի երիտասարդների ձայնը լսելի դարձնել ԵԽ-ում։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---