Ռուսաստանը չի վերացնի Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը![]() 22 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի վերացնի Վրաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը, սակայն Թբիլիսիի հետ կպահպանի քաղաքակիրթ հարաբերությունները քաղաքացիների մուտքի և ելքի կարգի հարցերում: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի ունկնդիրների հետ ինտերակտիվ հաղորդակցման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ուզում ենք, այնուամենայնիվ, քաղաքակիրթ հարաբերություններ ունենալ: Եվ երբ երկիրը խզում է դիվանագիտական կապերը, այդ երկրի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալն անհեթեթություն է: Եվ հուսով եմ, որ բոլորը դա շատ լավ հասկանում են»,- նշել է Լավրովը: «Այդ մենք չենք խզել դիվանագիտական հարաբերությունները, դա պարոն Սահակաշվիլիի նախաձեռնությունն էր, և մեր մեղքով չէ, որ մենք հիմա սահմանափակ կապեր ունենք»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |