Եկրաշարժ Թուրքիայում. Իսրայելը օգնության ձեռք է մեկնել Անկարային, Անկարան այն չի ընդունել

Եկրաշարժ Թուրքիայում. Իսրայելը օգնության ձեռք է մեկնել Անկարային, Անկարան այն չի ընդունել

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունը հրաժարվել է իսրայելցիների առաջարկած երկրաշարժի հետևանքների վերացման գործում օգնությունից: Ինչպես կիրակի երեկոյան հայտնեց «Ռոյթեսը», Բարաքը հայտնել է այդ մասին Channel 2 News հեռուստաալիքի եթերում:

Նախարարը հասկացնել տվեց, որ զարմացած է Անկարայի նման որոշմամբ և հավելել է, որ Իսրայելի առաջարկն ուժի մեջ է մնում:

Մինչդեռ, անանուն աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է գործակալությանը, որ Անկարան դեռևս հրաժարվում է ցանկացած օտարերկրյա օգնությունից:

Թուրքիային օգնություն է առաջարկել նաև Ռուսաստանի նախագահը: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը» նախագահ Մեդվեդևը համապատասխան հանձնարարական է տվել ՌԴ ԱԻՆ-ին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցական հեռագրում ասել է, որ հայ փրկարարները պատրաստ են ցանկացած պահի մեկնել Թուրքիա ու իրենց ավանդը ներդնել երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Agence France-Presse-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել Թուրքիային և պատրաստակամություն հայտնել օգնելու թուրք իշխանություններին:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.41-ին գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ դեպի հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ զոհվել է 500-1000 մարդ:

Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Թուրքիային իրենց աջակցությունն են առաջարկել նաև Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Լեհաստանը, Հունգարիան, Շվեյցարիան, Հայաստանն ու Հունաստանը, ինչպես նաև Իսրայելը, որի հետ հարաբերությունները վատթարացել են 2010թ. «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---