Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանին պայթյուն է տեղի ունեցել

Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանին պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանին` Ցխինվալի շրջանի Իկոթի կետում, պայթյուն է տեղի ունեցել, երկու մարդ զոհվել է, հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը` հղում կատարելով հանրապետության դատախազության աղբյուրին:

Պայթյունի պատճառ է դարձել ականը, որը, նախնական վարկածի համաձայն, կարող է տեղադրված լինել 2008թ. օգոստոսյան իրադարձությունների ժամանակ:

Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ հանգամանքները պարզելու նպատակով դեպքի վայր են մեկնել սակրավորներ և հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---