Սերժ Սարգսյան. Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ առկա քաղաքական երկխոսության մակարդակից

Սերժ Սարգսյան. Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ առկա քաղաքական երկխոսության մակարդակից

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը գտնվում է պետական այցով Ռուսաստանի Դաշնությունում, հանդիպել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, նախագահները երկկողմ հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են երկկողմ փոխգործակցության հարցերը էկոնոմիկայի, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, տարածաշրջանային համաժողովներում, մասնավորապես ՀԱՊԿ-ում, համատեղ գործունեության տարբեր ասպեկտները:

Ողջունելով Սարգսյանին՝ Մեդվեդևը նշել է, որ այս այցը խորհրդանշում է ռազմավարական գործընկերության հարաբերությունները, որոնք առկա են Ռուսաստանի ու Հայաստանի միջև: «Այս տարին, անշուշտ, կարևոր է մեր հարաբերությունների պատմության մեջ, քանի որ նշանավորվեց մի շարք կարևոր որոշումներով, որոնք վերաբերում են մեր երկրների միջև բազմաբովանդակ ու դաշնակցային փոխգործակցությանը»:

Իր հերթին Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին ընդունելության համար, նշել է, որ ուրախ է, որ մեծ պայմանագիր է կնքվել հումանիտար ոլորտում: « Մենք գոհ ենք Ռուսաստանի հետ առկա քաղաքական երկխոսության մակարդակից: Վատ չեն զարգանում մեր տնտեսական հարաբերությունները: Անկախ ճգնաժամից, մենք ունենք ապրանքաշրջանառության, ներդրումների ամենամյա աճ, իսկ կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար դա շատ-շատ կարևոր է»,-ասել է նա:

Այցի շրջանակներում նախագահը նաև հանդիպել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի, Պետդումայի խոսանկ Բորիս Գռիզլովի, Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:

Իսկ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդացել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ նրան շնրոհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում, նա հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---