WikiLeaks-ը դադարեցրել է փաստաթղթերի հրապարակումը

WikiLeaks-ը դադարեցրել է փաստաթղթերի հրապարակումը

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքը դադարեցրել է ամերիկյան դիվանագիտական նամակագրության փաստաթղթերի հրապարակման աշխատանքները, հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով կայքի ղեկավարության հայտարարությունը:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, որոշումն ընդունվել է ֆինանսավորման բացակայության պատճառով, որը խոշորագույն վճարային համակարգերի ձեռքի գործն է, ավելի վաղ նրանք հրաժարվել էին նվիրատվություններ կատարել WikiLeaks-ի հաշիվներին, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը լատինամերիկյան ԶԼՄ-ներին պատմել էր, որ իր կազմակերպությունը ֆինանսական ճգնաժամ չի ապրում, չնայած ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին:

WikiLeaks սկանդալային ռեսուրսը սեպտեմբերի 2-ի դրությամբ հրապարակել է ամերիկյան դիվանագետների հեռագրերի ողջ արխիվը, որն իր տնօրինության տակ էր: Ինչպես գրում է BBC ռուսական ծառայությունը, ընդհանուր առմամբ հասանելի են դարձել 251 287 նախկինում գաղտնի փաստաթղթեր: Կայքի աշխատակիցները ողջ գաղտնի տեղեկատվությունը հրապարակելու իրենց որոշումը բացատրել են նրանով, որ ֆայլերի ապակոդավորման համար անհրաժեշտ գաղտնաբառը, միևնույն է, կոտրվել էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---