Եվրամիությունը դեմ է Լիբիայում շարիաթին

Եվրամիությունը դեմ է Լիբիայում շարիաթին

PanARMENIAN.Net - Եվրամիությունն արձագանքել է Լիբիայի նոր իշխանությունների հայտարարություններին երկրում շարիաթի օրենքները վերականգնելու մտադրության մասին և կոչ արել Լիբիային «հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական սկզբունքները»։ «Մենք ակնկալում ենք, որ նոր Լիբիան հիմնվելու է մարդու իրավունքները և ժողովրդավարական սկզբունքները հարգելու վրա»,- հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը։

Կիրակի օրը Լիբիայում նշել են նոր պետական տոն՝ Հաղթանակի և ազատագրման օրը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---