Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ![]() 25 հոկտեմբերի 2011 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջին անգամ պատմության մեջ ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը հավաքել է 155 ձայն: Վերջինիս հետ մրցող Սլովենիան հանել էր իր թեկնածությունը: Այդպիսով, գրանցվել էր միայն Ադրբեջանը: Ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ 193 անդամ ունեցող Գլխավոր ասամբլեային ներկա և իրենց կարծիքը հայտնած երկրների ձայների երկու երրորդը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ ԱԽ-ում տեղի է ունեցել քվեարկություն 2012-2013թթ. համար Խորհրդի ոչ մշտական անդամների ընտրության վերաբերյալ: Չորս երկիր՝ Պակիստանը, Մարոկկոն, Տոգոն ու Գվատեմալան ընտրվել են ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներ և ձեռնամուխ կլինեն աշխատանքին արդեն 2012թ. հունվարից: Վերջին հինգերորդ տեղի համար պայքարում էին Ադրբեջանն ու Սլովենիան: Քվեարկության 10 փուլերից հետո որոշում այդպես էլ չկայացվեց: Սակայն, ինչպես նշում են որոշ ԶԼՄ-ներ, Ադրբեջանը մոտ էր հաղթանակին՝ փուլերից մեկում նրան 14 քվե պակասեց: Քվեարկությունից դեռ շատ առաջ Ադրբեջանը սկսել էր ձայներ հավաքագրել՝ փորձելով գնել անդամակցությունը ՄԱԿ ԱԽ-ում: Վերջին մի քանի ամսում Ադրբեջանի ԱԳՆ հրավերով այդ երկիր են այցելել ՄԱԿ-ում ներկայացված մի շարք երկրների մշտական ներկայացուցիչներ, հիմնականում Աֆրիկայի, Խաղաղ օվկիանոսի, Ասիայի ու Կարիբյան ավազանի երկրներից: Այցելուների թվում էին Բանգլադեշի, Բուրկինա Ֆասոյի, Կոնգոյի, Գամբիայի, Լեսոտոյի, Մալդիվյան կղզիների, Նաուրույի, Սոմալիի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների այդ այցերը կապված էին պաշտոնական Բաքվի ցանակության հետ՝ համոզել նրանց, որ կողմ քվեարկեն Ադրբեջանին ԱԽ ոչ պաշտոնական անդամակցության քվեարկության ժամանակ: Ադրբեջանից բացի այդ տեղին հավակնում են նաև Հունգարիան ու Սկովենիան: Ադրբեջանական ԶԼՄ-ները նույնպես ընդունում են մրցակցության լրջությունը, հաշվի առնելով այդ երկրների զարգացման ընդհանուր մակարդակը Ադրբեջանի համեմատ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |