ՌԴ-ն և Չինաստանը ցանկանում են արգելափակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձերի մասին տվյալները

ՌԴ-ն և Չինաստանը ցանկանում են արգելափակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձերի մասին տվյալները

PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Չինաստանը պահանջում են Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալությանը չհրապարակել միջուկային զենքի հետ Իրանի ենթադրվող փորձարկումների մասին տվյալները։ Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը։

Մոսկվայի և Պեկինի համատեղ դիվանագիտական հեռագիրն իբր նախազգուշացնում է ՄԱԿ ատոմային գերատեսչության ղեկավար Յուկիա Ամանոյին զերծ մնալ «անհիմն շտապողականությունից» և կոչ անում «զգույշ գործել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամանոն դեռ սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իրանից բխող միջուկային սպառնալիքի վերաբերյալ նոր հաշտություն հրապարակելու պլանների մասին։

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պնդում են այդ տեղեկատվությունը շուտափույթ կերպով բացահայտելու վրա, որը կարող է հանգեցնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի քննարկմանը։ «Նման զեկույցը ոչ միայն վատ դրության մեջ կդնի Իրանին, այլ նաև կնվազեցնի համագործակցության պատրաստակամությունը»,- ասվում է ռուս-չինական փաստաթղթում։

Գործակալությունը, մեջբերելով դիվանագիտական աղբյուրը, նշում է, որ չնայած ուղերձին, Ամանոն չի փոխել իր պլանները, քանի որ իրեն պարտավորված է զգում ՄԱԳԱՏԷ-ին տեղյակ պահել Թեհրանի կողմից միջազգային կանոնները խախտելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---