Թուրքիայում երկրաշարժից հետո արդեն երկրորդ գիշերը մարդիկ անց են կացնում բաց երկնքի տակ![]() 25 հոկտեմբերի 2011 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան շրջաններում, որտեղ հոկտեմբերի 23-ին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ, հազարավոր մարդիկ երկրորդ գիշերն են անցկացրել բաց երկնքի տակ, սառը եղանակի պայմաններում: Փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները: Թուրքիայի վարչապետի տեղակալ Բյուլենտ Առինչը հայտարարել է, որ 7,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցման արդյունքում զոհվել է 279 մարդ, 1300 մարդ վնասվածք է ստացել, հիմնականում Վան և Էրկիս քաղաքներում: Բազում մարդիկ անհայտ կորած են համարվում և զոհերի թիվը կաճի: Ամենից շատ տուժել է Էրկիս քաղաքը 75 հազար բնակչությամբ, որտեղ փլուզվել է 820 շենք: Շենքերի մեծ մասը բազմաբնակարան տներ էին: Ըստ փրկարարների, փլատակների տակ մնացած մարդկանց ողջ մնալու շանսերը նվազում են: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակի տվյալներով, երկրաշարժի գոտում փլուզվել է 970 շենք: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվածների քանակը հասնում է 300, սակայն, ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդագրություն էր տարածել 500-1000 զոհվածների մասին: Մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, Ռուսաստանն ու Իսրայելը օգնություն են առաջարկել թուրքական իշխանություններին, սակայն Իսրայելի օգնությունից Անկարան հրաժարվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |