Սերգեյ Սոբյանին. Մոսկվայի քաղաքապետարանը Երևանի հետ համագործակցության ծրագիր է մշակում

Սերգեյ Սոբյանին. Մոսկվայի քաղաքապետարանը Երևանի հետ համագործակցության ծրագիր է մշակում

PanARMENIAN.Net - ՌԴ կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հանդիպման ժամանակ նախագահը նշել է, թե շատ ուրախ է Երևանի և Մոսկվայի միջև տարեցտարի ամրապնդվող հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար: Այս համատեքստում Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել է, որ քաղաքապետարանում մշակվում է առաջիկա տարիների համար Երևանի հետ համագործակցության նոր ծրագիր և հույս է հայտնել, որ այն կներառի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները: Սերժ Սարգսյանը և Մոսկվայի քաղաքապետը կարևորել են Մոսկվայի հայ համայնքի դերը` ինչպես երկու մայրաքաղաքների, այնպես էլ ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Բացի դրանից, Հայաստանը նախագահն այսօր երեկոյան հանդիպում կունենա ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կավարտի իր այցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---