Աշուր Գիվարգիս. Հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը չէր կարող հայտնվել օդից, առանց հիմքերի![]() 26 հոկտեմբերի 2011 - 09:16 AMT PanARMENIAN.Net - Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամը հրապարակել է ասորի քաղաքական գործիչ Աշուր Գիվարգիսի հոդվածը` նվիրված հայերի, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությանն օսմանյան իշխանությունների կողմից: «Հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը չէր կարող հայտնվել օդից, առանց հիմքերի»,- գրում է Գիվարգիսը: Նրա խոսքով` չնայած, որ ֆրանսիական իշխանությունները քրիստոնյա ժողովուրդների անվտանգության երաշխավորն էին, Ֆրանսիայի և կրոնական փոքրամասնությունների միջև կապող օղակը Օսմանյան կայսրությունն էր: «Միևնույն է, ամեն ինչի համար պատասխանատու էին օսմանյան իշխանությունները»,- ընդգծում է նա: Բացի դրանից, Գիվարգիսն իր հոդվածում անդրադառնում է այդ իրադարձություններին միջազգային հանրության արձագանքին: «Միջազգային հանրության արհամարական վերաբերմունքը ցեղասպանության հանդեպ գնահատվում է որպես երկրորդ ցեղասպանություն: Այդ անտարբերությունը կանաչ լույս է, որը բարձրացնում է այլ ցեղասպանությունների իրագործման հնարավորությունը»,- ամփոփում է ասորի քաղաքական գործիչը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |