Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Թուրքիային 301 հոդվածի կիրառման համար![]() ![]() PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտել է Թուրքիայի իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչող անձանց քրեական հետապնդման ենթարկելու համար: «Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը (թուրքական ինքնության վիրավորանք) հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության սկզբունքին»,-ասվում է դատարանի որոշման մեջ: Դատարանի որոշումն ընդունվել է պատմաբան Թաներ Աքչամի գործով, որին Թուրքիայում դատապարտել են այդ հոդվածով, ինչը խոչընդոտ է հանդիսացել նրա աշխատանքի շարունակության համար, հայտնում են ԱՀՀ ներկայացուցիչները: Թաներ Աքչամը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հոդվածներով, որտեղ նա սատարոմ է Ցեղասպանության ճանաչման գաղափարին: Նաև Աքչամն այն սակավաթիվ մարդկանցից էր, որը դատապարտեց թուրքական իշխանություններին այդ նույն 301 հոդվածով հայալեզու «Ակոս» թերթի դեմ գործ հարուցելու համար, գրում է Asbarez-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |