Մահմեդականացված հայերը մկրտվել են Դաիրբեքիրի հայկական եկեղեցում

Մահմեդականացված հայերը մկրտվել են Դաիրբեքիրի հայկական եկեղեցում

PanARMENIAN.Net - Արևելյան Թուրքիայում բնակվող մի խումբ հայեր, որոնց ընտանիքները բռնի կերպով մահմեդականացվել են 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո, մկրտություն են ստացել Դաիրբեքիրի վերանորոգված Սբ Կիրակոս եկեղեցում: Մրկտություն ստացածների անունները չեն հրապարկվում, ելնելով անվտանգության նկատառումներից, գրում է Asbarez-ը: «Ես կցանկանայի, որ հայկական եկեղեցին միշտ բաց լիներ»,-ասել է մկրտվածներից մեկը:

Դաիրբեքիրի վերանորոգված Սբ Կիրակոս եկեղեցու բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 23-ին: Տոնական արարողությանը ներկա էին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև տեղաբնակ հայեր ու հոգևորականներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---