Պողոս Շահինյան. 2800 դպրոցականներ գիտելիքներ են ստացել ճանապարհային երթևեկության կանոնների մասին

Պողոս Շահինյան. 2800 դպրոցականներ գիտելիքներ են ստացել ճանապարհային երթևեկության կանոնների մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի են ունեցել քննարկումներ «Հայաստանում ճանապարհային անվտանգության իմացությունը» թեմայով։ Ինչպես հայտարարել է միջոցառման ընթացքում Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանը, խորհուրդը վերջին տարիներին հատուկ նշանակություն է տալիս ճանապարհային անվտանգության կանոնների ուսուցմանը։ Նրա խոսքով. Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը Coca-Cola Hellenic company-ի հետ սկսել է կրթական ծրագիր դպրոցականների և վարորդների համար, որն ուղղված է ճանապարհային երթևեկության մշակույթի բարձրացմանը։ Նա հաղորդել է, որ արդեն երեք երևանյան դպրոցներում անցկացվել են համապատասխան դասախոսություններ ճանապարհային երթևեկության կանոնների թեմայով, ինչպես նաև տպվել են ձեռնարկներ տարբեր տարիքային խմբերի դպրոցականների համար։ «Ծրագրի շրջանակներում արդեն 2800 դպրոցականներ գիտելիքներ են ստացել ճանապարհային երթևեկության մասին, իսկ 50 սկսնակ վարորդներ ծանոթացել են անվտանգության երթևեկության հիմունքների հետ»,- ասել է նա։

Իր հերթին Coca-Cola Hellenic company-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արա Բրուտյանն ասել է, որ ընկերությունը միշտ աջակցում է նման նախաձեռնություններին, նշելով, որ ընկերությունը մտադիր է հետագայում ևս նպաստել անվտանգ ճանապարհային երթևեկության ծրագրի զարգացմանը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---