ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը դե՞մ է Էրդողանի քաղաքականությանը

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը դե՞մ է Էրդողանի քաղաքականությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի դիրքորոշումը տարբեր հարցերում չի համընկնում թուրքական իշխանությունների հետ։ Դեսպանը դեմ է Թուրքիայի գործող իշխանությունների քաղաքականությանը, մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և հավատարիմ է բանակի իշխանությանը, որն այլընտրանք է գործող իշխանություններին։

Այդ տեղեկատվությունը թափանցել է ամերիկյան մամուլ Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Բենջամին Յաֆետի նամակի միջոցով, ուղղված հայկական սփյուռքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ, The California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանին։

Յաֆետի նամակի համաձայն, նա եղել է թուրքական իշխանությունների վառ կողմնակիցը, սակայն տարիների ընթացքում նրա դիրորոշումը փոխվել է Էրդողանի կողմից բավական ազգայնական քաղաքականություն սկսելու պատճառով։ «Ես հիմա 1001 պատճառ ունեմ դեմ լինել Թուրքիայի գործող իշխանություններին»,- Սասունյանին հայտնում է Յաֆետը։

Ինչպես պատմում է պրոֆեսորը, 1998-ին նրա՝ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ Էրդողանը նրան բանտարկել է տվել նրա իսլամիստական արտահայտությունների պատճառով։ Այդ պատճառով պրոֆեսորը նամակ է ուղարկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատուն, որը հասել է Նամիկ Թանին։

Ի զարմանս Յաֆետի, դեսպանը պատասխան նամակում բացատրել է նրա բանտարկության արդարացի լինելը։ Թանի խոսքով, եթե իսլամիստական կուսակցությունը գար իշխանության, դա Թուրքիայի համար բացասական հետևանքներ կունենար։

Սասունյանի կարծիքով, կառավարական հայացքներին ընդդիմադիր մարդուն ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնում նշանակման պատճառ կարող է լինել նրա հայացքների մասին Թուրքիայի ԱԳՆ անտեղյակությունը։

«Հակակառավարական տրամադրվածությունը մերկացնելուց հետո դեսպան Նամիկ Թանին կարող է սպառնալ պաշտոնազրկում, ինչպես դա արդեն պատահել է մեկ այլ դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Նաբի Շենսոյի հետ»,- գրում է Դավութօղլուն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---