ԵՊՀ-ն պայքարում է ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների

ԵՊՀ-ն պայքարում է ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների

PanARMENIAN.Net - Վաղը Երևանի պետհամալսարանի կենտրոնական մասնաշենքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կմեկնարկի «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» ծրագիրը։ Ծրագիրը կիրականացվի ԵՊՀ ողջ տարածքում մինչև 2011թ. դեկտեմբեր ամիսը։

Հայաստանի Երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ «ԵՊՀ-ն ընդդեմ ծխախոտի և թմրամիջոցների» խորագրով ծրագրի շրջանակներում կստեղծվեն տեղեկատվական նյութեր՝ պաստառներ և բուկլետներ։ Պաստառները կփակցվեն ԵՊՀ լսարաններում, գրադարանի ընթերցասրահներում, ինչպես նաև միջանցքների տեսանելի վայրերում, իսկ բուկլետները կտարածվեն ուսանողության շրջանում:

ԵՊՀ յուրաքանչյուր ֆակուլտետում կանցկացվեն ավելի քան 25 սեմինար-քննարկումներ՝ նվիրված ծխախոտի և թմրանյութերի վնասակար ազդեցությանը։ Կկազմակերպվեն նաև թեմատիկ կինոդիտումներ: Իրականացվող միջոցառումները ԵՊՀ տարածքում կստեղծեն բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ ծխախոտի և թմրանյութերի դեմ ակտիվ և արդյունավետ պայքարի համար, համալսարանի ուսանողության և դասախոսական անձնակազմի շրջանում կբարձրանա ծխախոտի և թմրադեղերի դեմ պայքարելու անհրաժեշտության գաղափարը, ինչպես նաև ուսանողությանը կներկայացվեն ծխախոտի և թմրանյութերի օգտագործման հետևանքները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---