Մոնրեալի քաղաքապետն առաջարկում է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը 27 հոկտեմբերի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Տրամբլեն առաջարկել է Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով Հայաստանի ավանդը քրիստոնեության պատմության մեջ և նրա տարածքում գտնվող պատմական հուշարձանները։ «Մենք ցանկանում ենք Հայաստանում զարգացնել կրոնական զբոսաշրջությունը, չէ որ Հայաստանը կանգնած է քրիստոնության ակունքների մոտ և առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը»,- հայտարարել է նա լրագրողներին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո։ Տրամբլեն գնահատել է նաև Երևանի գեղեցկությունը, որտեղ նա անցյալ տարի եղել է առաջին անգամ։ «Ես չէի խոսի զբոսաշրջության զարգացման մասին, եթե չգնահատեի ձեր քաղաքի գեղեցկությունը, մարդկանց ջերմությունը և այլ արժեքները»,- ասել է նա։ Մոնրեալի քաղաքապետը հայտնել է լրագրողներին, որ Կարեն Կարապետյանի հետ զբոսաշրջությունը զարգացնելուց բացի քննարկել են աղբի վերամշակման խնդիրը, ինչպես նաև Մոնրեալում գործող քաղաքային օմբուդսմենի պաշտոնը։ Տրամբլեն բարձր է գնահատել քաղաքային օմբուդսմենի գործունեությունը, նշելով, որ նա թեև ընտրվում է Քաղաքային խորհրդի ձայների 2/3-ի կողմից, բայց լիովին անկախ կառույց է։ Ինչ վերաբերվում է աղբի վերամշակման խնդրին, ապա Տրամբլեի խոսքով, դա շատ արդի խնդիր է քաղաքների համար։ Մոնրեալի քաղաքապետը հաղորդել է, որ նա Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվել է մասնագետների փոխայցելությունների մասին, որոնք փորձով փոխանակվելու են այդ խնդրի լուծման հարցում։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |