Իրանը պաշտոնական ներողություն է պահանջել ԱՄՆ-ից

Իրանը պաշտոնական ներողություն է պահանջել ԱՄՆ-ից

PanARMENIAN.Net - Թեհրանը դիվանագիտական կանալներով նամակ է հղել՝ պահանջելով ԱՄՆ-ից պաշտոնական ներողություն «Իրանի իշխանությունների ու քաղաքացիների չհիմնավորված ու անապացույց մեղադրանքների» համար: Ուղերձով պահանջվում է փոխհատուցել Իրանին հասցված բարոյական վնասը, հայտնում է MehrNews-ը:

Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ն մեղադրեց Իրանի իշխանություններին ու Իրանի «Ալ Կուդս» հատուկ ծառայություններին դավադրությանը մեղսակից լինելու համար, որի նպատակն էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Թեհրանում այդ մեղադրանքներն անվանել են «քաղաքական ներկայացում»՝ գնահատելով որպես «իսլամական հանրությունը պառակտելու փորձ»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---