Թռչկանի տարածքում կատարվող շինարարական աշխատանքները դադարեցվել են

PanARMENIAN.Net - «Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով, հայտարարել է, որ դադարեցնում է Թռչկան ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական հրապարակից։

«Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ»,- գրել են «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինությունից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---