Վաղը Երևանի Պատմության թանգարանում կմեկնարկի հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը

Վաղը Երևանի Պատմության թանգարանում կմեկնարկի հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-8-ը Երևանի Պատմության թանարանում տեղի կունենա ՀՀ անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվան նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես: Այս մասին տեղեկացնում են Սինոփսիս Արմենիա ընկերությունից։

Ցուցահանդեսի հովանավորներն են Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը, Երևանի Պատմության թանարանը, ԿԻԼԻԿԻԱ գարեջրի ործարանը, ԻՆԳՈ Արմենիա և ՅՈՒՆԻԿՈՄՊ ընկերությունները:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրենց ազատ ժամանակը նվիրում են նամականիշերի ուսումնասիրմանը, որոնք հանդիսանում են ոչ միայն որպես հավաքածու, այլև որպես յուրօրինակ փաստաթուղթ, որը վկայում է պատմական իրադարձությունների, ազային առանձնահատկությունների և պետականպատկանելիության մասին: Ֆիլատելիայի լեզուն միջազային լեզու է, որը թույլ է տալիս ստեղծագործական արվեստը համեստ և մատչելի ձևով հասցնել ժողովրդի ամենալայն զանվածներին և ընդլայնել ոչ միայն ֆիլատելիստների մտահորիզոնը, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում են նամակներ գրել և ստանալ: Նամականիշը պատմության, աշխարհարության, էկոլոիայի, կենդանական և բուսական աշխարհի, իտության, տեխնիկայի և իտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը, հատելով ժամանակի և տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոևոր և մշակութային շփման միջոց», - ասում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Հայաստանի Ֆիլատելիստների միության համար ցուցահանդեսների կազմակերպումը չափազանց կարևոր նշանակություն ունի ֆիլատելիայի նկատմամբ համընդհանուր ուշադրություն սեվեռելու համար: Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և բարի ավանդույթներ, և նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը կենսական նշանակություն ունի ազային ֆիլատելիան ճանաչելի դարձնելու և նոր բարձունքների հասցնելու համար», - ասում է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախաահ Հովիկ Մուսայելյանը:

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ցուցահանդեսի կազմկոմիտեի նապաահ Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք և պատվավոր հյուրեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---