Հունաստանում տեղի կունենա ԵՄ և ԱՄՀ կողմից Հունաստանի վարկավորման ծրագրին ուղղված հանրաքվե

Հունաստանում տեղի կունենա ԵՄ և ԱՄՀ կողմից Հունաստանի վարկավորման ծրագրին ուղղված հանրաքվե

PanARMENIAN.Net - Հունաստանի վարչապետ Յորգոս Պապանդրեուն խոստացել է երկուշաբթի օրը հանրաքվե անցկացնել ԵՄ և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից նոր վարկավորման հարցի մասին։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Այս դեպքում ժողովուրդն ինքն է որոշում, թե ինչպես կընթանա երկրի պատմությունը»,- հայտարարել է Պապանդրեուն։ «Մենք հավատում ենք քաղաքացիներին, մենք հավատում ենք նրանց որոշմանը»,- ասել է Հունաստանի վարչապետը։

Հոկտեմբերի 26-ին ԵՄ երկրները համաձայնվել են 50 տոկոսով չեղյալ հայտարարել Հունաստանի պարտքը և հատկացնել լրացուցիչ 100 մլրդ եվրո վարկ։ Հունական հասարակական կարծիքը և ընդդիմությունն այդ համաձայնությունը բացասական են ընդունել , քանի որ այն ենթադրում է խնայողության կոշտ միջոցներ մինչև 2020-ը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---