Նախագահը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է նոր ոստիկանապետին

Նախագահը Ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է նոր ոստիկանապետին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարությանն առընթեր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վլադիմիր Գասպարյանին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ Ալիկ Սարգսյանը կատարել է իր առջև դրված խնդիրները, որի համար նախագահը նրան շնորհակալություն է հայտնել և ներկաներին տեղեկացրել, որ Ալիկ Սարգսյանը նշանակվել է նախագահի խորհրդական: Նոր ոստիկանապետի նշանակման կապակցությամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր համոզմամբ, այսօր ՀՀ ոստիկանությունը կարիք ունի Վլադիմիր Գասպարյանի տիպի ղեկավարի: Նախագահը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունում բարեփոխումները շարունակվելու են, և մեր ժողովուրդն իրեն ավելի պաշտպանված է զգալու:

Ալիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում ոստիկանության համակարգի և իր նկատմամբ ցուցաբերված վստահության և աջակցության համար: Նա շնորհավորել է նորանշանակ ոստիկանապետին, ցանկացել բեղմնավոր աշխատանք:

Վլադիմիր Գասպարյանը վստահեցրել է, որ համակարգում մեկնարկած բարեփոխումները կարճ ժամանակահատվածում կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, առաջ քաշված խնդիրները պատշաճ կերպով կլուծվեն, որի արդյունքը կլինի հասարակության մեջ օրենքի գերակայության ամրապնդումը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---